Հայ շախմատիստները մեկնարկում են Իսլանդիայի միջազգային մրցաշարում
Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստերներ կմասնակցեն Իսլանդիայի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարին:
Հայ շախմատիստները մեկնարկում են Իսլանդիայի միջազգային մրցաշարում: Հայաստանի մրցանակային տեղերի համար կպայքարեն հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական դասակարգով և բաղկացած է 9 տուրերից: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: