Facebook-ը մալուխ կանցկացնի Աֆրիկայի շուրջ
Facebook ընկերությունը մտադիր է ստորջրյա մալուխ անցկացնել Աֆրիկա մայրցամաքի շուրջ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մալուխը կանցնի Աֆրիկայի արևմտյան, արևելյան և միջերկրածովյան ափերով։ Այդպիսով՝ ընկերությունը մտադիր է նվազեցնել ինտերնետի լայնաշերտ հասանելիության ծախսերը։
Նախագիծը ստացել է «Սիմբա» անվանումը՝ ի պատիվ «Առյուծ արքան» մուլտֆիլմի հերոս կորյունի։