Nissan-ը կդադարեցնի Versa հեչբեքի թողարկումը
Ճապոնական Nissan ավտոարտադրողը 2019թ․ վերջին կդադարեցնի Versa Note հեչբեքի թողարկումը, ինչպես նաեւ կդադարի իրացնել այն ԱՄՆ-ում՝ հայտնում է Life-ը՝ վկայակոչելով CarsDirect թերթին։
Ամենայն հավանականությամբ, դրան կփոխարինի քրոսովերների դասի
ներկայացուցիչը, հնարավոր է՝ Kicks մոդելը, ավելի պակաս հնարավոր է՝ նոր
սերնդի էլեկտրական Leaf-ը։
Արտադրությունից Versa-ն հանելու որոշման պատճառը մոդելի ոչ մեծ քանակությամբ վաճառքն է։