Apple-ը ծրագրում է հրաժարվել iTunes-ից
Apple-ը ծրագրում է հրաժարվել iTunes-ից։ Apple-ի պլանների մասին պատմել է iOS-մշակող Սթիվ Թրոութոն-Սմիթը՝ հայտնում է Ferra-ն։
Նրա խոսքերով, ինքը գտել է հիպոթեզը հաստատող որոշ վկայություններ։
iTunes-ի խնդիրն այն է, որ ծառայությունը բավական սերտաճել է եւ իր մեջ
ներառում է տարատեսակ կոնտենտ։ Դա կարող է անհարմար լինել օգտատերերի
համար։ iTunes-ից հրաժարվելու եւս մեկ անուղղակի ապացույց է դարձել Apple
TV+ ծառայության անոնսը։ Ինչպես հայտնում է ընկերությունը, բոլոր ֆիլմերն
ու շոուները, որոնք հասանելի են iTunes բազայում, կտեղափոխվեն Apple TV-ի
հավելված։