Վրաստանում տեղի ունեցած պայթյունից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան
Թբիլիսիի Դիղոմի թաղամասի շենքերից մեկում այսօր գազի արտահոսքի
պատճառով տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել են 8 հոգի, որոնց վիճակը
միջին ծանրության է։
Տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին
հաղորդագրություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի
ծառայությունը։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի Դիղոմի թաղամասում պայթյուն է որոտացել, որի պատճառը գազասարքերի շահագործման կանոնների կոպիտ խախտումն է։