55-ամյա տատիկը ծննդաբերել է սեփական թոռնուհուն
Կյանքը ծնողների անգին նվերն է, սակայն Թրեյսի Սմիթի մայրը դրանով չի բավարարվել, նա իր դստերը նաև երեխա է նվիրել։ Էմմա Մայլսը 55 տարեկան է, հունվարին նա մայրացել է երրորդ անգամ, իսկ տատիկ դարձել՝ առաջին անգամ, ընդ որում՝ միաժամանակ։ Բանն այն է, որ նրա ավագ դուստրը՝ Թրեյսին, զարգացման բնական արատ ունի։ Նա արգանդ չունի, հետևաբար, չի կարող հղիանալ։
Իմանալով այդ մասին՝ մայրն առաջարկել է դստերը փոխնակ մայր դառնալ։ 31
տարեկանում Թրեյսին և նրա ամուսինը՝ Ադամը, որոշել են երեխա ունենալ և
դիմել են Էմմային։
«Մայրս ստիպված է եղել նիհարել և հորմոնալ դեղամիջոցներ ընդունել։
Հղիությունը թեթև է անցել, և նա ծննդաբերել է մեր դստերտ կեսարյան հատման
եղանակով»,- ասել է Թրեյսին։
Այժմ Թրեյսին և Ադամը դստերը որդեգրելու գործընթացի մեջ են, բրիտանական օրենքներով, Էվին Թրեյսիի ծնողների երեխան է համարվում։
«Ես երբեք չեմ մոռանա այն ուրախությունը, որ տեսա Թրեյսիի աչքերում, երբ
իմացավ, որ հղիացել եմ։ Ես ուրախ եմ տատիկ դառնալ»,- ասել է Էմմա Մայլսը։