Թբիլիսիի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյունի հետևանքով վիրավորվել է 8 մարդ
Թբիլիսիի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 8 հոգի: Նրանցից մեկը 7-ամյա երեխա է: Նրան և ևս մեկ տուժածի՝ 27-ամյա երիտասարդի, տեղափոխել են հիվանդանոց: Տուժածներից մեկի համար պահանջվել է անհետաձգելի վիրահատություն:
Քիչ առաջ միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել «Kaztransgaz-Tbilisi» գազի բաշխիչ ընկերությունը: Ըստ այդմ, պայթյունի պատճառը գազային սարքերի շահագործման կանոնների կոպիտ խախտումն է, ինչը հանգեցրել է բնական գազի արտահոսքի և պայթյունի: Ըստ տեղեկությունների՝ բնակարանը տրված է եղել վարձով։0