Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա...

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայեցակարգի քաղաքակրթական չափումը. Ռոբերտ Ղևոնդյան

Հայաստանի Պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» սկզբունքից «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքին անցում կատարելու մասին, ներքին ու արտաքին մեծ արձագանք ստացավ: Ակնհայտ էր, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո արտաքին քաղաքական իներտ գործելաոճը ևս կարիք ունի վերանայման: Հատկապես Արցախի խնդրում խաղաղություն մուրալու երկարամյա ավանդույթն ի վերջո պետք է փոփոխության ենթարկվեր:

Այս մասին իր դիրքորոշումը Operativ.am-ի հետ զրույցում հայտնեց Քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանը: Ըստ քաղաքագետի՝ հրադադարի հաստատումից ի վեր՝ երկու պետությունները բանակցային գործընթացում դիրքավորվել էին այնպես, որ հակառակորդի անդադար ագրեսիվ հռետորաբանությանն ու ռազմական սադրանքներին Հայաստանը պատասխանում էր միջազգային հանրությանն ուղղված խաղաղություն ապահովելու կոչերով: Սա քայլ առ քայլ ոգեշնչեց Ադրբեջանին և, ի վերջո, հանգեցրեց 2016 թվականի ապրիլյան պատերազմին:
 «Ի ուրախություն մեզ՝ հայ զինվորի ու սպայի անօրինակ քաջության դրսևորումով հնարավոր դարձավ վերադարձնել սեփական ուժերի նկատմամբ հավատն ու լավատեսությունը, իսկ այդ դեպքերից 3 տարի անց՝ արմատապես վերափոխել հայկական կողմի դիրքորոշումը»,- ասաց քաղաքագետը և հավելեց, որ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»-ը իրականում ոչ թե սկզբունք է, այլ աշխարհին հայկական գործոնի վերաիմաստավորման ու վերականգնման մասին հայտարարող հայեցակարգ:
«Խորհրդանշական էր, որ պաշտպանության նախարարի հայտարարությունը հնչեց աշխարհի ներկայում ամենահզոր գերտերությունում, որն ունակ է արտաքին լեգիտիմություն հաղորդել նման մոտեցմանը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների կողմից քննադատություններ մինչ այս պահը չեն հնչել»,- ասաց Ղևոնդյանը:
 Ի պատասխան ՀՀ Պաշտպանության նախարարի հայտարարության՝ հանդես է եկել միայն ադրբեջանական կողմը:

 Եթե Մեհրիբան Ալիևայի կանխատեսումը (Արցախի բոլոր քաղաքներում ադրբեջանական դրոշ կախելու մասին) կարելի է միայն մասնակիորեն կապել այս հարցի հետ, ապա Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուղղակիորեն հայտարարեց, որ հայկական բանակի հարձակման անցնելու դեպքում նա Դավիթ Տոնոյանի հետ կհանդիպի Երևանում: Այս ագրեսիվ արձագանքը վկայում է հայկական կողմի մարտավարական քայլերի արդյունավետության մասին:
Այսպիսով՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայեցակարգը քաղաքակրթական առումով:
«Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր Մերի Կալդորն իր «Նոր և հին պատերազմներ» հիմնարար աշխատությունում, վերլուծելով նորահայտ «հիբրիդային» և «ցանցային» պատերազմների էությունը, ներկայացնում է իշխանության լեգիտիմության կարևորությունը անվտանգության ապահովման գործընթացում: Նա նշում է, որ առանց որևէ գոյություն ունեցող մեխանիզմի, լինի դա կրոնական կամ գաղափարական ֆանատիզմը, հասարակական պայմանագիրը, թե մեկ այլ համախմբող գաղափար, հնարավոր չէ ապահովել իշխող ուժի լեգիտիմությունը, հետևաբար նաև՝ պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետությունը: Անվտանգության կառույցները, 1-ին հերթին՝ բանակը, կարիք ունեն հասարակական աջակցության, որի առկայությունը թե՛ բարոյահոգեբանական, թե՛ նյութական առումով կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:

Պատերազմների ֆինանսավորման մասին խոսելիս, Կալդորը, որպես օրինակ է բերում աշխարհի հայության կողմից Արցախին նյութական օգնություն տրամադրելը: Նմանօրինակ համախմբման հիմքերը մեզ համար ընկած են պատմության հոլովույթներում»,- մեջբերեց մեր զրուցակիցը՝ հավելելով.
«Հայկական լեռնաշխարհը մեր կողմից մշտապես ընկալվել է որպես հայության ձևավորման ու զարգացման բնականոն տարածություն: Կտրված լինելով այդ տարածության հիմնական հատվածից ու սփռվելով ամբողջ աշխարհով մեկ՝ հայ մարդու ենթագիտակցությունն այնուամենայնիվ չի կորցրել այն ելակետը, որ սեփական ինքնությունը հնարավոր է պահպանել միայն խորհրդանշական ՄԵՆՔ-ի գոյության պայմաններում: Հայության համար դա մեր ծագման աշխարհաքաղաքական տարածությունում անկախ պետականությունն է: Իսկ իրականում, հայկական լեռնաշխարհի մի անկյունում ծվարած Հայաստանը՝ որի սահմանները շուրջ 25 տարի առաջ կարողացանք մեծ ջանքերի գնով մի փոքր ընդարձակել: Ու թեև հաջորդող տարիներին ՀՀ գործող իշխանությունները հիմնականում զրկված էին ներքին լեգիտիմության մեծ պաշարից, սակայն ընդհանուր թշնամու դեմ համախմբվածությունը ամբողջապես դրսևորվեց 2016 թվականի ապրիլին»:


Իսկ թե ունի՞ հետհեղափոխական իշխանությունը լեգիտիմության անհրաժեշտ պաշար, քաղաքագետը պատասխանեց, որ «Թավշյա» հեղափոխությունից հետո իշխանությունն ունի աննախադե՛պ լեգիտիմության պաշար, ինչը հնարավորություն է տալիս վերանայել անվտանգության ապահովման հայեցակարգը:

Եթե նախկինում այն բավարարվում էր ամուր պաշտպանության համակարգի կայացումով, ապա այսօր հրամայականներն արդեն փոխվել են: «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայեցակարգը ոչ միայն և ոչ այնքան զգուշացում է Ադրբեջանին, այլ քաղաքական, տնտեսական, մշակութային և մյուս բոլոր ոլորտներում համախմբման ու վերելքի ազդակ է ամբողջ հայության համար: Այն խորհրդանշում է երկարաժամկետ հեռանկարում հայկական քաղաքակրթության իր բնօրրան վերջնական վերադարձի մեկնարկը:
«Ինչպես նշեցինք՝ Հայաստանի համար, բացի ներկա իշխանության ներքին լեգիտիմության պաշարից, գոյություն ունի նաև համայն հայության պատմական անխուսափելիության հիմքով լեգիտիմության մեծ պաշար, որը ճանապարհ է հարթում նոր հայեցակարգի ընդունման ու դրանով առաջնորդման համար»,- կարծում է Ղևոնդյանը:
Իսկ ինչ վերաբերվում է Արցախյան հակամարտությանը, ապա այս հայեցակարգը տեղավորվում է հակառակորդի զսպման կանխարգելիչ գործողությունների տրամաբանությունում: Հայաստանը միակողմանիորեն արդեն կիրառում է տեսադիտման համակարգը, ինչի միջոցով հնարավոր է կանխել փոքր սադրանքները: Մյուս կողմից, Հայաստանը կանխում է նոր լայնամասշտաբ պատերազմը՝ բարձրացնելով սեփական պատրաստվածության մակարդակը տեխնիկատակտիկական ու բարոյահոգեբանական առումով:

Հակառակորդին այլ բան չի մնում անել, քան ներքին լսարանի համար հայտարարություններին զուգահեռ աստիճանաբար հրաժարվել ռևանշիստական նկրտումներից: Հայաստանի կողմից «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայեցակարգի հետագա զարգացումն ու անհրաժեշտության դեպքում գործնական կիրառումը կարող է Արցախի խնդրի վերջնական հայանպաստ կարգավորման բանալին հանդիսանալ:


Զրուցեց Արաքսյա Սնխչյանը

դիտվել է 2926 անգամ
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan