Միջնորդել ենք Քոչարյանի կալանքը երկարացնելու համար. նա կարող է խոչընդոտել նաև դատաքննությանը․ ՀՔԾ պետ (տեսանյութ)
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մոտ 15 օր առաջ միջնորդություն է ներկայացրել, որ երկարացվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը, քանի որ հակառակ դեպքում նա կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը։ Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Դիտարկմանը, որ նախաքննությունն արդեն ավարտվել է, Խաչատրյանը ասաց, որ նախաքննությունն ավարտվել է, բայց դեռ լինելու է դատաքննություն՝ ակնարկելով, որ ազատության մեջ Քոչարյանը կարող է խոչընդոտել նաև դատաքննությանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս պետք է ճշմարտության բացահայտմանը խանգարի Քոչարյանը, Խաչատրյանը պատասխանեց, որ չի ուզում մանրամասներ ներկայացնել։