Ծեծկռտուք Խուլերի միավորման նախկին և ներկա տնօրենների համակիրների միջև (տեսանյութ)
Արտակարգ դեպք է գրանցվել այսօր՝ ապրիլի 7–ին Երևանում։
Հայաստանի խուլերի միավորման տնօրեն Մարինե Հարությունյանը ապրիլի 7–ին նվիրված միջացառում է կազմակերպել։
Կեսօրին միավորում է գնացել նախկին տնօրեն Գրիշա Գրիգորյանը իր համակիրների հետ, տեղի է ունեցել ծեծկռտուք ներկա և նախկին տնօրենների համակիրների միջև։
Կրքերը հանդարտվել են ոստիկանության միջամտությունից հետո։ News.am-ի թղթակցին միավորման անդամներն ասել են, որ Մարինե Հարությունյանն այս պահին ոստիկանությունում է։ Դեռևս չի հաջողվել ստանալ ոստիկանության մեկնաբանությունը։
Նշենք, որ 2018–ի հունվարի 28–ին Գրիգոր Գրիգորյանը հրաժարական էր տվել։