Օլիգարխները զինվորներին վարձկան էին դարձրել. Սասուն Խաչատրյան (տեսանյութ)
Ես ասել եմ՝ մեր զինվորներին դարձրել են վարձկաններ, վճարել են մասնավոր միջոցներից, որպեսզի պաշտպանեն իրենց ունեցվածքը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հրաժարվելով անուններ տալ։
«Անուններ չեմ տալու»,- ասաց նա՝ նշելով, որ Մարտի 1-ի քրեական գործի մի մասն է ուղարկվել դատարան, մյուս մասով նախաքննությունը շարունակվում է, «երբ նպատակահարամար կգտնենք այլ ապացույցներ ներկայացնելու, դուք տեղյակ կլինեք»,- դիմելով լրագրողներին՝ հայտարարեց Սասուն Խաչատրյանը։