BMW-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և ծառերին․ խոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 10:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հաստաբուն ծառերին:
Տեղում բուժօգնություն են ստացել 2 հոգի:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և բժշկական օգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը: