Սուրեն Պապիկյանն իրականացրեց խոստացված ծառատունկը (տեսանյութ)
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը գործընկերների և բնակիչների հետ իրականացրել է խոստացված ծառատունկը։
Ծառեր են տնկվել Երևան-Արմավիր մայրուղու՝ Ծաղկունք համայնքին հարակից տարածքում, որը մաքրել էին շաբաթօրյակի ժամանակ՝ ցանկանալով տարածքը դարձնել ծառաստան։
Նախարարը կոչ է արել հայրենակիցներին իրենց մոտակա տարածքներում ծառեր տնկել։