ՔԿՀ բուժակին 50 հազար դրամ են տվել՝ 4 բջջային հեռախոս իրենց դատապարտյալ հորը փոխանցելու համար
Ապրիլի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է` նրանք նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, բանավոր պայմանավորվածության համաձայն, Գետափնյա գյուղի կամրջի մոտ, քրեակատարողական հիմնարկներից մեկի բուժակին տվել են 50.000 դրամ կաշառք, որպեսզի նա 4 բջջային հեռախոս տեղափոխի քրեակատարողական հիմնարկ եւ փոխանցի իրենց հորը:
Ապրիլի 6-ին, ժամը 00:10-ին, հիշյալ բուժակն իր մեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին եւ ներկայացրել բջջային հեռախոսները:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: