BBC-ին մեղադրել են գենդերային խտրականության մեջ
BBC-ի հաղորդումներից մեկի վարողը՝ Ֆիոնա Բրյուսը, հայտարարել է, որ ինքը ենթարկվել է գենդերային խտրականության: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Նրա պատմել է, որ իր ղեկավարին խնդրել է բարձրացնել աշխատավարձը, իսկ նա հրաժարվել է: Ղեկավարը հղում է արել այն հանգամանքին, որ աշխատակիցը զուգընկեր ունի, կարող է հույսը դնել նրա վրա:
«Ինչո՞վ է զբաղվում քո զուգընկերը, նրա հետ ես ապրում, այնպես չէ՞: Արդյո՞ք նա չի վճարում շատ դեպքերում»,- իր ղեկավարի խոսքերն է մեջբերել Ֆիոնա Բրյուսը: