Փրկարարները բնակարանի հյուրասենյակում դի են հայտնաբերել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 11:58-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազկաթոռին հայտնաբերել Ռ.Մ.-ի (ծնված 1935 թ.) դին: