Մարդ առևանգելու համար հետախուզվող Սերգոյին Հայաստան են բերել Մոսկվա-Երևան չվերթով
Ապրիլի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխել Վանաձորի բնակիչ, 1992թ. ծնված Սերգո Հ-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018թ. փետրվարի 21-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության եւ մարդուն առեւանգելու մեղադրանքներով: Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողը փոխանցվել է ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին: