Հոդանանում Արմեն Սարգսյանը քննարկել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի ներկայությունը ՀՀ-ում ընդլայնելու հարցը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի (Majid Al Futtaim Holding) գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի (Alain Bejjani) հետ: Ընկերությունների այս խմբի մեջ է մտնում նաեւ Carrefour Armenia ընկերությունը։
Կողմերը քննարկել են Հայաստանում ընկերության ներկայությունն էլ ավելի ընդլայնելու ծրագիրն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաեւ խոսել, թե ինչպես կարելի է ընկերության համաշխարհային ցանցն օգտագործելով արտահանել եւ վաճառել Հայաստանում արտադրված ապրանքները։ Քննարկվել է նաեւ ապագայում տարածաշրջանային երկրներ մուտք գործելու համար Հայաստանը որպես գործընկեր դիտարկելու հնարավորությունը։
«Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ը խոշոր էմիրաթական ընկերություն է, որը գործունեություն է իրականացնում 13 երկրներում՝ ԱՄԷ, Լիբանան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Օման, Բահրեյն, Քուվեյթ, Կատար, Հորդանան, Պակիստան, Իրաք, Հայաստան եւ Վրաստան: Ընկերության սեփականություն են համարվում մեծ թվով առեւտրի կենտրոններ, հիպերմարկետներ ու սուպերմարկետներ, հյուրանոցներ, կինոթատրոններ եւ այլն: