Ավստրալիայում դայվերներ զույգը ամուսնացել է ջրի տակ (տեսանյութ)
Ստորջրյա լողի սիրահար զույգն իր ամուսնական արարողությունը ջրի տակ է անցկացրել, գրում է UPI-ն:
Արտասովոր հարսանիքի տեսանյութն արվել է այդ իրադարձության չափազանց զարմացած ականատեսի կողմից:
Ծովային կենսաբան Ժյուլ Քեյսին պատմել է, որ իր շան հետ զբոսնել է Բլեռգոուրի պիրսում եւ տեսել է, թե ինչպես են հարսանեկան արարողության մասնակիցները պատրաստվում սուզվել ջրի տակ:
Քեյսին անմիջապես գնացել է տուն սեփական ստորջրյա հանդերձանքի համար եւ արարողության մի մասը նկարահանել է ջրի տակ: