Երկու ուսանողները 900 հազար դոլարի վնաս են հասցրել Apple-ին
ԱՄՆ-ում Չինաստանից երկու ուսանողներին խարդախության մեղադրանք են ներկայացրել, հաղորդում է NPR-ը:
Պորտալը հաղորդում է, որ նրանք սպասարկման կենտրոններում iPhone-ի հազարավոր կեղծ հեռախոսները իսկականներով են փոխարինել:
Յանյան Չժոուն եւ Ցյուաբն Ցզյանը, որոնք Փորթլենդ քաղաքում ինժեներների մասնագիտություն են ստանում, 2017-ի ապրլից մինչեւ 2018-ի մարտ Apple-ի սպասարկման կենտրոններ են տարել 3069 կեղծ հեռախոսներ: Սարքերը տարբեր հասցեներով նրանց ուղարկել են Չինաստանից բարեկամները եւ ընկերները:
Ուսանողները հորինված անուններով գաջեթները տվել են վերանորոգման, ինչպես նաեւ ծանոթներին են խնդրել այդ անել:
Դեքպերի մոտավորապես կեսի ժամանակ կեղծ հեռախոսը փոխել են նորով եւ իսկականով: Չինացիները սարքերը ուղարկել են հայրենիք՝ շահույթն իրենց թողնելով:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Չժոուն եւ Ցզյանը կարողացել են 1493 նոր հեռախոս ստանալ, ինչը Apple-ին 896.8 հազար դոլարի վնաս է բերել:
Խարդախության սխեման բացահայտել է ԱՄՆ-ի Մաքսային եւ Սահմանային վերահսկման ծառայությունը: Մաքսային աշխատակիցները ուշադրություն են դարձրել ուսանողներին այն բանից հետո, երբ նրանց անունով կեղծ հեռախոսներով 5 ծանրոց է ստացվել:
Ցուցմունք տալու ժամանակ երկու ուսանողները հայտարարել են, որ չեն իմացել, որ իրենց կեղծ հեռախոսներ եբն ուղարկել:
Ցզյանին մեղադրանքներ են ներկայացվել կեղծ ապրանքի առեւտրի եւ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախության համար: Չժոուն մեղադրվում է արտահանման հայտարարագրում կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվության տրամադրման մեջ: