Ապրիլի 7-ին կօծվի և կբացվի Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացրել են Արցախի թեմի առաջնորդարանից, տաճարի օծման առաջին փուլը, որը կոչվում է «լվացում», տեղի է ունենալու այսօր՝ ապրիլի 6-ի երեկոյան: Իսկ վաղը՝ ժամը 10:00-ին, տեղի է ունենալու Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունը:
Ժամը 11:00-ին էլ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը:
Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու Մայր տաճարի կառուցման առաջին բարերար լուսահոգի Հրանտ Վարդանյանի երկու որդիները՝ Կարեն և Միքայել Վարդանյանները. նրանց ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ: Միջոցառմանը կմասնակցեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի այլ հովանավորներ, պետական այրեր, հյուրեր և այլք: