Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման համար. ԱԱԾ տնօրեն
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից ապրիլի 5-ին լրագրողները ցանկացան մանրամասներ իմանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարության մասին, որ նա ցուցում է տվել՝ իր մերձավոր ազգականի վերաբերյալ քրգործ հարուցելու:
«Նախաքննություն է իրականացվում: Այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է երեկ, հոդվածը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործում»,- ասաց նա:
Վանեցյանը հայտնեց, որ քրգործի վարույթը գլխավոր դատախազությունը փոխանցել է Քննչական կոմիտե: