Լիոնել Մեսին՝ Իսպանիայի առաջնության լավագույն խաղացող
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ստացել է մարտ ամսվա հանդիպումների արդյունքում Իսպանիայի առաջնության լավագույն խաղացողի մրցանակը, հաղորդում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը։
Անցած ամիս Մեսին Իսպանիայի առաջնության 5 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 42 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում։