«Սպայկա»-ի աշխատակիցները ակցիա են իրականացնում ի պաշտպանություն իրենց տնօրենի (տեսանյութ)
«Սպայկա» ընկերության աշխատակիցները ակցիա են իրականացնում ընկերության դիմաց՝ ի պաշտպանություն ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Դավիթ Ղազարյան», «Սպայկա»:
«Ռուսի հետ կռիվ ենք տալիս, վրացու հետ կռիվ ենք տալիս: Եթե մեկը կա, որ պետք է այս հիմնարկը փակի, նա սրիկա է»,-ասաց ներկաներից մեկը:
Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին մեղարդրանք է առաջադրվել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:
2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի եւ բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ եւ Եվրոպա։