Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ է ստեղծվել. Այն կգլխավորի Փաշինյանը
ՀՀ վարչապետի որոշմամբ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ է ստեղծվել:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Ստեղծել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ:
2. Հաստատել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Խորհուրդը բաղկացած է 14 հոգուց, որը ղեկավարելու է վարչապետ Տիկոլ Փաշինյանը: Խորհրդում են նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն պապիկյանը եւ այլք: