«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակները
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը նախանշել են ամառային տրանսֆերային նպատակները, հաղորդում է The Times-ը։
Թեկնածուների ցուցակում են «Քրիսթալ Փելասի» պաշտպան Աարոն Վան-Բիսական, «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին եւ «Չելսիի» հարձակվող Կալում Հադսոն-Օդոիին։
«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախում կլինեն նաեւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը եւ Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը։
Մանչեսթերյան ակումբը պատրաստ է կատարել մինչեւ 200 միլիոն եվրոյի տրանսֆեր։