Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում
Ապրիլի 5-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում
անցկացվեց փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված
խորհրդակցություն, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ
Արտակ Նահապետյանը:
ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան
քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը
զեկուցեցին մարտի 29-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում
գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում
տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային
միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության,
տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ
աշխատանքների մասին:
Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արսեն
Մկրտչյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911»
ծառայությունը ստացել է 22984 զանգ, որից 574-ը՝ արտակարգ
դեպքերի, պատահարների, կենցաղային բնույթի, մարդկանց
առողջությանն առնչվող խնդիրների վերաբերյալ:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ
կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա
ընթացքում գրանցվել է 12 զանգ, որից 10-ը՝ Երևանից, 2-ը՝ Տավուշի
մարզից:
Հոգեբանական
ծառայության
աշխատակիցները
քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:
Նախորդ շաբաթվա ընթացքում ծառայությունում իրականացվել է նաև
հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 16 հետազոտություն:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի
պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գևորգ Հովակիմյանը զեկուցեց, որ
ապրիլի
2-4-ն
ակադեմիայում
անցկացվել
են
որոնողափրկարարական խորհրդատվական խմբի Քաղաքային
որոնողափրկարարական թիմի դասընթացներ, որոնք կշարունակվեն
են ապրիլի 8-12-ը:
Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ
գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփեց խորհրդակցության
արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք,
մասնավորապես, վերաբերում էին մարզերում փրկարարական գույք-