Ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացնում Շիրակի պետական համալսարանում
Ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը ապրիլի 1–ից ստուգումներ է իրականացնում Շիրակի պետական համալսարանում։
Ստուգումներն իրականացվում են իրավապահ մարմնի կողմից կայացված որոշմամբ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին Շիրակի պետական համալսարանում առերեւույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր էին բացահայտվել, որոնց առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՇՊՀ–ի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական ներկայացրեց, իսկ ռեկտորի ԺՊ նշանակվեց Երվանդ Սերոբյանը: