Ադրբեջանում ամերիկյան ուղղաթիռները քաղաքացիական չեն, ես ու Դավիթ Տոնոյանը ճիշտ էինք. Սուրեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախարարը հաստատեց. Ադրբեջանում գտնվող ամերիկյան ուղղաթիռները կրկնակի նշանակության են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հետեւողականորեն պնդում էի, որ Ադրբեջանի կողմից` երրորդ երկրի միջոցով ձեռք բերված ուղղաթիռները կրկնակի նշանակության են` քաղաքացիական չեն: Բոլորը, այդ թվում պետական մարմինները պնդում էին, որ դրանք քաղաքացիական են, չնայած ադրբեջանցիները հայտարարում էին, որ ընդհանրապես ռազմական են:
Էստեղ «ավտարիտետ» խոսքը, բնականաբար, պաշտպանության նախարար Տոնոյանինն է:
Ես ու Տոնոյանը ճիշտ էինք»: