Վենեսուելայի նավթային խողովակաշարում պայթյուն է որոտացել
Հզոր պայթյուն է որոտացել Վենեսուելայի Անսոատեգի նահանգի նավթային խողովակաշարում, այս մասին հայտնել է տեղի քաղաքացիական պաշտպանության և հրդեհային անվտանգության ծառայության պետ Պլասիդո Մալավեն:
Համացանցում արդեն տարածվել է պայթյունի տեսանյութը: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: