Երկու բնակչի դի է հայտնաբերվել Երևանում և Ալավերդիում․ ԱԻՆ
Այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 10:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի թիվ 80 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Մ.Դ.-ին (ծնված 1951 թ.) պատկանող բնակարանի դուռը և հայտնաբերել վերջինիս դին:
Նույն օրը ժամը 16:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (ընկած է բնակարանում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ նախասրահի հատակին, հայտնաբերվել է Ե.Ս.-ի (ծնված 1950 թ.) դին: