Հրդեհ՝ Թալինում․ հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու այրված դին
Այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 17:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Ձորափնյա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում, որտեղ հայտնաբերվել է Հ.Ե.-ի (ծնված 1930 թ.) այրված դին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել` 17:38-ին:
Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը (մոտ 22 քմ)՝ գույքով և պատուհան (մոտ 1,5 քմ):