Ոչ թե փող չունենք, այլ չենք կարողանում այդ փողերը պատշաճ որակով ծախսել. Վարչապետ
Ինչո՞ւ պետք է ճանապարհների նորոգման ու կառուցման աշխատանքներն սկսենք հունիսի 15-ին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս տարի ճանապարհների համար ուզում ենք եւս 7 մլրդ դրամի հավելյալ գումար տրամադրել: Հիմա էլի կձգվի, կձգվի ու կպարզվի, որ այդ գումարները չենք կարողանում ծախսել:
Մենք անցած տարվանից այդ խնդրի առաջ ենք կանգնած, որ ոչ թե փող չունենք, այլ չենք կարողանում այդ փողերը պատշաճ ժամանակում եւ պատշաճ որակով ծախսել: Սա մեզ բերում է ֆինանսական կորուստներ, դանդաղեցնում է տնտեսական աճը,-ասաց նա: