Հունաստանի վարչապետի պատմական այցը Հյուսիսային Մակեդոնիա
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այցելել է Հյուսիսային Մակեդոնիա: Այս մասսին հայտնում է BBC-ն:
Դեռևս 1991 թվականից մինչ այժմ Ցիպրասն առաջին բարձրաստիճան պաշտոնյան
է, որն այցելել է այս երկիր: Երկու երկրների միջև ոչ հարթ
հարաբերություններն սկսվել էին այն բանից հետո, երբ Հարավսլավիայի
փլուզումից հետո այդ երկիրը վերանվանվել էր Մակեդոնիա: Հունաստանը դեմ է
արտահայտվել այս որոշմանը, քանի որ երկիրն անվանվել է ճիշտ այնպես, ինչպես
կոչվել է Հունաստանի պատմական տարածքը:
Սրանով պայմանավորված՝ Հյուսիսային Մակեդոնիան տարիներ շարունակ չի կարողացել անդամագրվել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին: