Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
Այսօր՝ ապրիլի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը
22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Հակոբ Միքայելյանը իր վարած
Opel մակնիշի 36 AC 971 համարանիշի ավտոմեքենայով Իսակովվի պողոտայում՝
Toyota սերվիսի հարևանությամբ, վերգետնյա անցումի մոտ վրաերթի է ենթարկել
փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի
ենթարկվածին: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոտիկանության
ծառայողները։
Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ ՀՀ քր․ օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: