Երևանում 15-ամյա աղջիկ ինքնասպանության փորձ է արել
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանի «Մուրացան» հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցից տեղեկացրել են, որ 05:40-ի սահմաններում
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ է
տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոցում ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը
04:00-ի սահմաններում երեխան տանը ինքնասպանություն գործելու նպատակով մեծ
քանակությամբ «դիմեդրոլ» տեսակի դեղահաբ է խմել:
«Մուրացան» հիվանդանոցի աշխատակիցների շնորհիվ հնարավոր է եղել աղջկա կյանքը փրկել: