ԱՄՆ-ից զույգը մեքենայում մոռացված վիճակախաղի տոմսի շնորհիվ մեկ քառորդ միլիոն է շահել
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգից զույգը 250 հազար դոլար է շահել՝ մեքենան լվանալու ժամանակ ստուգելով գտնված վիճակախաղի տոմսը, գրում է UPI-ն:
Ինչպես պարզվել է՝ տոմսը նրանք գնել են ավելի քան մեկ շաբաթ առաջ եւ մոռացել ավտոմեքենայում:
Տոմսը գտնելով՝ նրանք անմիջապես զանգել են վիճակախաղի տոմսերի համարների
ստուգման հատուկ համարին եւ պարզել, որ խոշոր գումարի հաղթող են դարձել:
Գաղտնի մնալու ցանկություն հայտնած զույգը պատմել է, որ նախկինում
վիճակախաղով 100 հազար դոլար է շահել, իսկ այդ գումարը մտադիր է տուն
գնելու համար ծախսել: