Քաղաքապետարանը չի հերքում, որ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն. Խաժակյան
Երեւանի քաղաքապետարանը չի հերքում, որ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը չունի բարձրագույն կրթություն, բայց քաղաքապետարանում պնդում են, որ դա իրավաչափ է։ Այս մասին ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Վլադիմիր Կարապետյանը։
«Քաղաքապետարանը չի հերքում, որ նա չունի բարձրագույն կրթություն, բայց
պնդում է, որ դա իրավաչափ է՝ հղում անելով «Տեղական ինքնակառավարման մասին»
օրենքին»,–նշեց նա։
Դավիթ Խաժակյանը, սակայն, կարծում է, որ քաղաքապետը նշանակում կատարելիս
պետք է առաջնորդվեր «Հանրային ծառայության մասին» օրենքով, որովհետեւ
կրթական ցենզի պահանջը սահմանվում է հենց այդ օրենքով։ «Քաղաքապետարանը
խնդիրը դիտարկում է հակասությունների դաշտում, ասում են՝ եթե խնդիրը
դիտարկում ենք հակասությունների դաշտում, ապա պետք է առաջնությունը տրվի
«Երեւանում քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին»,–նշեց նա։
Նրա փոխանցմամբ կառավարությունը վաղուց պետո է , «Երեւանում քաղաքում
տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ամբողջությամբ համապատասխանեցներ
«Հանրային ծառայության մասին» օրենքին. «Հստակություն մտցնելու համար
կառավարությունը նախորդ տարվա ապրիլ ամսվանից հետո 6 ամսվա ընթացքում պետք է
բերեր փոփոխություն, «Երեւանում քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»
օրենքն ամբողջությամբ համապատասխանեցներ «Հանրային ծառայության մասին»
օրենքին, բայց քանի որ դա տեղի չի ունեցել, դեռ չի նշանակում, որ պետք է
առաջնությունը տրվի «Երեւանում քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»
օրենքին»։
Խաժակյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» «Երեւանում քաղաքում տեղական
ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների փաթեթ է նախապատրաստում.
«Սակայն փոփոխելու պարտավորությունը եղել է, սակայն կյանքի չի կոչվել նաեւ
այս կառավարության կողմից»,–հավելելց նա։
Իսկ կրթության,մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչին նկատողություն տալու
մասով, Խաժակյանի խոսքով, վարչական շրջանի ղեկավարի հետ քննարկում եղել է,
ծառայողական քննություն է իրականացվում Տարածքային կառավարման
նախարարության կողմից, որով կպարզվի նկատողությունների իրավաչափությունը։
Ավագանու անդամը, սակայն, վստահ է, որ բաժնի վարիչին տրված երկու
նկատողություններն էլ իրավաչափ չեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում
էր կատարել, մասնավորապես, նշելով. «Մարտի 19-ին տեղի ունեցած ավագանու
նիստին քաղաքապետին ներկայացրեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի
ղեկավարի վիճելի նկատողությունը կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի
վարիչին, խնդրելով հետեւել գործընթացի օրինականությանը։
Քաղաքապետին ասացի, որ ակնհայտ է, որ վ/շ ղեկավարը թիրախավորված փորձում է աշխատանքից ազատել բաժնի վարիչին։
Դավիթ Կարապետյանը հարցապնդմանս օրը աշխատակցին տալիս է երկրորդ՝ խիստ նկատողությունը․․․
Փորձելով հասկանալ, թե վ/շ ղեկավարը ի՞նչ գիտելիքների է տիրապետում, որ
նույն դեպքով հանրային ծառայողին երկու նկատողություն է տալիս, պարզեցի, որ
վարչական պաշտոն զբաղեցնող պարոն Կարապետյանը կարծես չունի բարձրագույն
կրթություն եւ հետեւաբար նաեւ Հանրային ծառայության մասին օրենքով չունի
այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք։
(Հավանաբար այս է պատճառը, որ վերջինիս կենսագրականը բացակայում է քաղաքապետարանի կայքից)։
Այսօր դիմել եմ քաղաքապետին, պազելու բոլոր հիմքերը՝ թե բաժնի պետին նկատողություններ տալու, թե վ/շ ղեկավար նշանակելու վերաբերյալ»։