Վարչապետ Փաշինյանին ներկայացրել են բանակի նորագույն զինատեսակները, ցուցադրել փորձարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է «Բաղրամյան» զորավարժարան:
Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական
տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների
ցուցադրական փորձարկումներին:
Հիշեցնենք, որ այդ զինտեխնիկայի հետ օրեր առաջ ծանոթացել է հայկական զինված ուժերի ղեկավար կազմը։