Արտակ Սարգսյանն ու Սամվել Ալեքսանյանը ՀԴՄ կտրոն տրամադրող առաջամարտիկներից են. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե նախկին օլիգարխներից ովքեր են ավելի պարտաճանաչ կատարում հարկային պարտավորությունները, հարցրել է, թե ովքեր են համարվում «նախկին օլիգարխներ»:
Հարցին, թե ինչ կարող է ասել Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի մասին, որոնք ունեն խոշոր առևտրի կենտրոններ, Դավիթ Անանյանը պատասխանել է, որ երկու գործարարները ՀԴՄ կտրոն տրամադրելու առումով առաջամարտիկներից են, միաժամանակ, նրանց առևտրաշրջանառությունը չի փոխվել: