Հարկային եկամուտների պլան չկա. ՊԵԿ նախագահ
Հարկային եկամուտների պլան, որպես այդպիսին, չկա, կան հարկային եկամուտների համամասնությունների և ակնկալվող ցուցանիշների հաշվարկներ: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` նշելով, որ հարկային և մաքսային հավաքագրումներն առանձնացված են:
2019-ի առաջին եռամսյակում, ըստ Դավիթ Անանյանի, զգալի ավելացել են հարկային և մաքսային եկամուտները:
Միաժամանակ մոտ 10 մլրդ դրամ է վերադարձվել ավելացված արժեքի հարկից: