ԿԲ-ն «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներով կբարձրացնի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը
ԿԲ-ի «Իմ Ֆինանսների ամիս» ծրագիրն այս տարի կներկայանա «Գտեք Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում» նշանաբանի ներքո: Սպառողների համար կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ, որոնցից նրանք կկարողանան ընտրել իրենց կարիքներին բավարարող և իրենց հետաքրքրողները:
ԻՖԱ 2019 ծրագրի նպատակն է տարբեր տեղեկատվական և ինտերակտիվ միջոցառումների միջոցով զինել սպառողներին անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման գիտելիքով: Այս տարի կան ինչպես նախորդ տարիներից «ժառանգություն» ստացած և պահանջված, այնպես էլ նոր ծրագրեր:
Ընդհանուր առմամբ ԻՖԱ 2019 ընթացքում իրականացվելու է 5 շրջագայություն, 13 սեմինար, 2 մրցույթ, 4 բաց դռների օր, 1
ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթ: