Բարձրագույն դատական խորհուրդը տեղափոխվեց նոր շենք
«Հրապարակ» թերթը գրում է․
«ԲԴԽ-ում երեկ ճամպրուկային վիճակ էր. Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի նախարարության նախկին շենքից տեղափոխվում էին Կորյունի փողոց, որտեղ ԲԴԽ-ի համար դեռ նախկին կառավարությունը նոր շենք էր հատկացրել, և վերանորոգում էր ընթանում:
Երեկ Դատական դեպարտամենտի նախագահ Կարեն Փոլադյանն ու նրա տեղակալ Ռուստամ Մախմուդյամը հին շենքից իրենց իրերն էին տեղափոխում նոր շենք:
Գագիկ Հարությունյանն իր աշխատակազմով երեկվանից արդեն տեղափոխվել էր, թեպետ շենքը լիարժեք պատրաստ չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: