Վարչապետի մամուլի խոսնակը՝ ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի թիվ մեկ համակարգո՞ղ
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մեջ շարունակվում է ներքին «սեպարատ» թեւերի «դիվերսիֆիկացիան»: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանի թիմում արդեն նկատելի ժամանակ է, ինչ
առանցքային դերակատար է դարձել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր
Կարապետյանը:
Տեղեկությունների համաձայն՝ հենց Կարապետյանի հետ են տեղի ունենում
Փաշինյանի հիմնական խորքային քննարկումները, ի դեպ՝ Կարապետյանի խոսքը
հատկապես վճռորոշ է արտաքին քաղաքականության հարցերի մասով:
Հիշեցնենք, որ Կարապետյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կարեւոր դեմքերից
մեկն է, ու հիմա լծվել է արտաքին քաղաքական հարցերի համակարգմանը:
Կառավարությունում կարծիքներ կան, որ Կարապետյանը հենց դրա համար էլ
«գործուղվել» է կառավարություն»: