Երևանում մեքենան մխրճվել է տան մեջ․ երկու երեխա է հոսպիտալացվել
Այսօր՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը KIA մակնիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ:
Բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել տանը գտնվող 2 երեխաներին, ապա տեղափոխել են հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները: Տունը, տան պատը, առաստաղը վնասվել են։