Մանրէաբանության ինստիտուտում պայթյունի լուրը հերքվել է
ՌԴ Պոդբելսկի մայրուղու Պուշկինի մանրէաբանության ինստիտուտում պայթյուն տեղի չի ունեցել: Նման տպավորություն առաջացել է կենցաղային պատահարի հետևանքով: Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են իրավապահները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինստիտուտի աշխատակիցներից մեկը պարզապես քիմիական նյութերով լցված գլանը պատահաբար գետնին է գցել: Նա այրվածքներ է ստացել ու հոսպիտալացվել:
«Երևում է՝ այդ միջադեպն էլ որպես պայթյուն է ընկալվել»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Պուշկինի գյուղատնտեսական ինստիտուտում պայթյուն է տեղի ունեցել: Հաղորդվել էր մեկ տուժածի մասին: