Լևոն Արոնյանը կրկին համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում է
Լևոն Արոնյանը կրկին համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում է: Ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 2763 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ նա առաջադիմել է երկու տեղով:
Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը ունի 2845 միավոր: Լավագույն 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Շահրիյար Մամեդյարովը, Վիշվանաթան Անանդը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ-Վաշիե Լագրավը և Ալեքսանդր Գրիշչուկը:
Աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում Հայաստանից ընդգրկվել են նաև Գաբրիել Սարգսյանը (49-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (92-րդ տեղ):