Թուրքիայի իշխող կուսակցությունը բողոքարկելու է Ստամբուլում եւ Անկարայում ընտրությունների արդյունքները
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը որոշում է կայացրել բողոքարկել մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյուքները Ստամբուլում եւ Անկարայում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հայտարարության մեջ նշվել է, որ բողոքարկվում են Ստամբուլի եւ Անկարայի բոլոր ընտրատեղամասերի արդյունքները։
Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքել է 44 տոկոս, սակայն կորցրել է 16 քաղաք, որոնցից են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Անթալիան, Երզնկան եւ այլ։