«Փյունիկը» պայմանագիր է կնքել 22-ամյա կոտդիվուարցի հարձակվողի հետ
Երեւանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել Կոտ դ'Իվուարը ներկայացնող 22-ամյա հարձակվող Լասինա Դաոյի հետ:
Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Բելառուսի «Գոմելը»:
Դաոն հանդես է գալիս հարձակման ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրերում, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը: