Ի՞նչ պետք է անի Կրթության նախարարությունը՝ դպրոց չհաճախող և փոխարենն աշխատող երեխաների հետ
Բազմիցս խոսվել է այն մասին, որ գյուղերում երեխաներ կան, որոնք տան տնտեսական խնդիրները լուծելու համար դպրոց չեն գնում, որպեսզի աշխատեն: Արդյոք կա՞ վիճակագրություն, թե քանի նման երեխա կա, և ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Shantnews.am-ի հարցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց.
«Մենք հիմա տարբեր միջազգային կազմակերպությունների միջոցով ստեղծում ենք համակարգ՝ նման երեխաների վաղ հայտնաբերման համար, որոնք չեն հաճախում դպրոցներ, հետևաբար օրենքով սահմանված պարտադիր ուսումը չեն ստանում: Բայց մի բան է պատկերն ունենալը, մեկ այլ բան է միջոցներ ձեռնարկելը՝ այդ երեխաներին դպրոց վերադարձնելու համար: Մենք այստեղ բախվում ենք ոչ միայն կրթական, այլև սոցիալական, հոգեբանական խնդիրների»,-ասաց նա:
Նախարարը շեշտեց՝ տվյալներ ունի, որ նման երեխաների թիվը մեծ չէ, սակայն դրան անդրադարձ պարտադիր պետք է: